Այժմ բավականաչափ տարածում են գտել էներգետիկ ըմպելիքները, որոնք ակտիվ գովազդվում են որպես էներգիա տվող և ուժերը վերականգնող միջոցներ: Սակայն չի խոսվում հակացուցումների, հնարավոր բարդությունների և հետագա խնդիրների մասին:
Բոլոր էներգետիկ ըմպելիքները ունեն գրեթե նույն բաղադրությունը: Նրանք պարունակում են մեծ քանակի կոֆեին, գլյուկոզա, տաուրին, B խմբի վիտամիններ և մի շարք այլ քիմիական ծագման նյութեր: Այստեղ կոֆեինի քանակը գերազանցում է սուրճի մեջ եղած կոֆեինի քանակից 4-5 անգամ, ընդ որում, էներգետիկ ըմպելիքներում առկա գազի շնորհիվ օրգանիզմը ավելի արագ է յուրացնում կոֆեինը:Այս ըմպելիքներում տաուրինի պարունակությունը գերազանցում է օրգանիզմի օրական պահանջից մոտ 250 անգամ, որի բացասական ազդեցությունները դեռևս հետազոտված չեն: Նրանց հիմնական ազդեցությունը ուղղված է օրգանիզմի պահուստային էներգիայի, օրգանների լրացուցիչ գերլարված աշխատանքի շնորհիվ տոնուսի և աշխատունակության բարձր պահմանը:
Ըմպելիքի ազդեցության ավարտից հետո, որպես կանոն առաջանում են այնպիսի երևույթներ ինչպիսին են ընդհանուր հոգնածությունը, գլխացավեր, քնկոտություն: Նման երևույթների ժամանակ սեռական կյանքի մասին մտածելը դառնում է անիմաստ: Էներգետիկ ըմպելիքների պարբերաբար ընդունումը կարող է առաջացնել ճնշման բարձրացում, որը ժամանկի ընթացքում կարող է բերել արյունատար անոթների պատերի փոփոխությունների, որը իր հերթին ազդում է տղամարդու էրեկցիայի վրա: Էներգետիկ ըմպելիքները կարող են ակտիվացնել և որոշակի դրական ազդեցություն ունենալ սեռական ակտիվության վրա, սակայն դա օրգանիզմի պահուստային էներգիայի և հաճախ համատեղ օգտագործվող ալկոհոլի ազդեցության հետևանք են: Ի դեպ, էներգետիկ ըմպելիքները ալկոհոլի հետ համատեղ օգտագործելը անթույլատրելի է, քանի որ կոֆեինը և ալկոհոլը օրգանիզմի վրա ունեն հակադարձ ազդեցություն:
Իրաականում պետք է օգտագործել վիտամիններով հարուստ, հնարավորինս վիտամիններով հարուստ ըմպելիքներ և սահմանափակել գազավորված և ալկոհոլային ըմպելիքները: Պետք է չմոռանալ չափի զգացման մասին և չտարվել մեծ քանակի քիմիական նյութեր պարունակող հեղուկներով: Վերջիններս շատ հաճախ օգտագործվում են ծարավը հագեցնելու և լրացուցիչ թարմություն հաղորդելու համար, սակայն ենթագիտակցորեն առաջացնում են կրկին ու կրկին դրանք խմելու ցանկություն: