Այսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակները: Աստղային զույգը դուստր և որդի է ունեցել։ Նրանց անվանակոչել են Էլլա և Ալեքսանդր: Այս մասին տեղեկացնում է USA Today-ը:

Վկայակոչելով Քլունիների խոսնակին՝ կայքը գրում է․ «Թե երեխաները, թե Ամալը իրենց լավ են զգում և առողջ են»։

Նշենք, որ 56-ամյա Ջորջը և 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:

Հիշեցնենք՝ զույգն ամուսնացել է 2014 թվականին: