Ոճային փոփոխությունները հայտնիների կյանքում անհրաժեշտություն են, որովհետև սովորաբար աստղերը խնդիր են ունենում երկրպագուների հետաքրքրությունը իրենց հանդեպ թեժ պահել՝ այդ թվում և վերջիններիս ուշադրությունը սևեռելով իրենց արտաքին տեսքի վրա:
Ոճային փոփոխություններ ասելով առաջնահերթ հասկանում ենք, դե իհարկե, հայտնիների վարսերը, որոնք հաճախ են գունափոխվում, ձևափոխվում: Այս շարքում մեկտեղվել են հայտնի հայուհիների ամենատպավորիչ կերպարանափոխությունները, որոնց նրանք հասել են ընդամենը վարսերի գույն կամ երանգ փոխելով:
Դերասանուհի և մոդել Աննա Գրիգորյանին սազում է և՛ սևահեր, և՛ շիկահեր կերպարնները: Ամեն դեպքում սևահերի կերպպարում Աննայի հայացքն ավելի տպավորիչ է, եթե հարց լինի՝ սևահե՞ր, թե՞ շիկահեր, ապա Աննայի պարագայում սևահերը նախընտրելի է:
Կապուտաչյա ու մեղմ ձայնով պեպելյանին բոլորս միշտ բաց երանգի մազերով ենք տեսել, սակայն տարիներ առաջ Քրիսիտնեն գնաց այդ ճակատագրական քայլին ու սև ներկեց մազերը: Արդյունքը վատը չէր, բայց ամեն դեպքում Քրիստինեի արդեն իսկ սիրված կերպարն իսկույն աղավաղվեց; Լավ է, որ երգչուհին դա շատ շուտ հասկացավ ու արագ վերադարձավ իր ավանդական բաց երանգին:
Մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանին ևս ճանաչում ենք որպես մեր էկրանների ամենավառ շիկահերներից մեկը: Սակայն Սև վարսեր ունենալու գայթակղությանը Շուշանը ևս չէր դիմացել: Ո՞ր տարեբական է ավելի շատ սազում Շուշանին՝ դժվար է ասել, որովհետև երկու պարագայում էլ Շուշանի տեսքը հրաշալի է:
«Ֆուլ հաուսի
» Զառային մարմնավորող Քրիստինա Եղոյանին բոլորը հիշեցին որպես շատ տպավորիչ սևահերի: Սակայն տարիներ առաջ Քրիստինան ևս շիկահեր էր: Թե ինչպե՞ս է Քրիստինան նման սխալմուքն թույլ տվել, անհասկանալի է: Չէ՞ որ նա այն հայուհիներից է, ում համար վասերի սև երանգը այընտրանք չունի:
Հրաչուհի Ութմազյանը ևս այն սևահերներից է, ով փորձարկել է արտաքինն ու լինզաների և շեկ մազերի օգնությամբ փոխել իր իմիջը: Սակայն, անկեղծ ասած, դա այնքան էլ լավ միտք չէր: Խոսքը այն մասին չէ, թե սազում էր դա Հրաչուհուն, թե ոչ: Իհարկե սազում էր: Բայց այն, որ հաղորդավարուհին դարձել էր անճանաչելի՝ փաստ է: իսկ դա միշտ չէ, որ լավ է:
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանին երկու կերպարում էլ մի բառով կարելիէ բնութագրել՝ անթերի: Սա այն դեպքն է, երբ երկու տարբերակն էլ շատ սազում են: Ո՞րն ընտրել, դա արդեն Սոֆյան որոշեց, երբ կարճ ժամանակ սևահեր լինելուց հետո վերադարձավ իր ավանդական բաց երանգին, որն անշուշտ, շատ համահունչ է իր բնական, բաց կապտավուն աչքերի հետ:
Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը վերջերս առաջին անգամ մազերը գունաթափեց, ու ինչպես և ակնկալվում էր, շատ արագ հիասթափվեց իր կայացրած որոշումից: Բաց վարսերով Աննային անհնար է ճանաչել: նա կարծես բոլորովին այլ մարդ լինի: Իսկ դա արդեն լավ չէ:
Սիլվա Հակոբյանին մուգ վարսերը շատ են սազում, սակայն վառ արտահայտիչ դիմահարդարմամբ շիկահերի կերպարը ևս նրան սազում է: Խնդիրը նրա մեջ է՝ արդյոք հանուն վարսերի բաց երանգի արժե ամբողջ օրը շրջել ֆուլ մեյքափով: Այս խնդիրը Սիլվա շոտ շուտ գիտակցեց ու արագ վերադարձավ վարսերի մուգ երանգին: