Քանյե Ուեսթի ծննդյան օրվան մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել՝ հունիսի 8-ին ռեփերը կդառնա 40 տարեկան: Սակայն նա Քիմ Քարդաշյանի, երեխաների և ընկերների հետ արդեն նշել է իր ծնունդը: Աստղային զույգը հարազատների և մտերիմների մեծ խմբի հետ մեկնել է Կարիբյան ծովի կղզիներից մեկը, հայտնում է Enews-ը:

 


Հաղորդվում է, որ Քիմը և Քանյեն ծննդյան տոնը նշելու համար հավաքված հյուրերի հետ այնտեղ կանցկացնեն հանգստյան օրերը:

 


«Նրանք հսկայական շքեղ վիլլա են վարձել, որտեղ երեխաներն իրենց խաղահրապարակն ունեն: Նրանք հրաշալի ժամանակ են անցկացնում: Քանյեն այս արձակուրդը ծրագրում էր ամբողջ ընտանիքի համար: Քիմն ուզում էր թուլանալ և ժամանակ անցկացնել ամուսնու հետ: Նա ամբողջ մտածածն իրականացնելու հրաշալի միջոց գտավ»,- նշում է աղբյուրը: