Երգչուհի Մաշա Մնջոյանի եւ լուսանկարիչ, երգիչ Ռոբերտ Քոլոյանի մտերմության մասին շատերը գիտեն, նրանք ոչ միայն երբեմն-երբեմն համագործակցում են միասին, այլեւ լավ ընկերներ են:
Սակայն վերջերս նրանց էլ ավելի հաճախ կարելի է տեսնել տարբեր սրճարաններում, նրանք միասին լուսանկարվում են, կիսվում դրանցով իրենց հետեւորդների հետ, որոնք էլ ուղեկցվում են, այսպես ասած, սրտիկների տեսքով սմայլիկներով: Շատերի կարծիքով Մաշայի եւ Ռոբերտի ընկերական հարաբերությունները նոր փուլ են անցել, եւ նրանց միջեւ սիրային կապ կա: Իսկ թե որքանո՞վ են այդ կարծիքները համապատասխանում իրականությանը, Life.panorama.am-ը ճշտել է Մաշա Մնջոյանից:
«Այդ կարծիքներն ինձ մոտ անգամ ծիծաղ են առաջացնում: Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Ռոբերտի հետ մենք պարզապես շատ մտերիմ ենք, իրար շատ վաղուց ենք ճանաչում, իսկ երբ երկուսս էլ սկսեցինք սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, էլ ավելի մտերմացանք: Ինչ վերաբերվում է մեկնաբանություններում տեղ գտած սրտիկային սմայլիկներին, դրանք եւս ոչինչ նշանակել չեն կարող եւ պարզապես խորհրդանշում են մեր լավ ընկերական հարաբերությունները»,- նշեց Մաշան՝ շարունակելով.
«Ռոբերտը շատ լավ մարդ ու պրոֆեսիոնալ մասնագետ է: Միասին շատ ենք աշխատել, քանի որ նրա լուսանկարչական աչքն ինձ շատ է դուր գալիս, միշտ կարողացել ենք համատեղ համագրոծակցությամբ հետաքրքիր ֆոտոշարք ստանալ: Ուրախ եմ, որ ի դեմս նրա՝ շատ լավ ընկեր ունեմ կողքիս»: