Երգիչ Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգը գողացել են։ Այս մասին BlogNews.am-ին հայտնեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը. «Բուլղարացի երգչուհին գողացել է Միհրանի երգը։ Այն մի քանի օր առաջ է համացանցում հայտնվել: Փորձել են խորամանկ գտնվել և միայն կրկներգն են պահել Միհրանի երգից: Մենք հիմա հետաքրքրվում ենք, թե հեղինակային իրավունքի խախտման դեպքում ինչպիսի պատժիչ միջոցներ են կիրառվում: Ամեն դեպքում կփորձենք կապվել երգչուհու հետ, ով անգամ եթե գողացել է, պետք է պահպաներ հեղինակային իրավունքը»:
Ի դեպ՝ նշենք, որ Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգի պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերին:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի