Ռուս հայտնի երգիչ Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում:

 

Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացնում է Jet Set ընկերությունը, որը կազմակերպել էր Black Star թիմի՝ վերջերս տեղի ունեցած երեւանյան համերգը:

 

Նոր համերգի վայրի ու օրվա մասին, սակայն, տեղեկություններ դեռ չկան:

 

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, Կարեն Դեմնիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար երգիչ Տիմատիի համերգը:

 

Համերգը կայացել էր, սակայն՝ առանց Տիմատիի մասնակցության:

 

Համերգի ընթացքում հայտարարվել է, որ Տիմատիի ելույթը տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվել, որից հետո դժգոհ երկրպագուները լքել են համերգասրահը և շշեր նետել բեմի ուղղությամբ: