Ավելի քան 7000 ԱՄՆ դոլար կուլ տված կնոջ ստամոքսից բժիշկները վիրահատական միջամտությամբ հանել են ընդհանուր առմամբ 5700 դոլար արժողությամբ 57 հատ 100 դոլարանոց թղթադրամ:
Նա օրեր առաջ գնացել էր բժշկի և գանգատվել, որ տարօրինակ ցավեր ունի ստամոքսի շրջանում, սակայն չէր տեղեկացրել, որ ամուսնուց թաքցնելու համար 7000-ից 9000 դոլար է կուլ տվել:
Կինը նշել է, որ ժամանակի ընթացքում վաճառել է տան էլեկտրական սարքերը և գումար խնայել, որպեսզի ամուսնու հետ մեկնի Պանամա՝ հանգստանալու: Սակայն երբ գումարի շուրջ ամուսնու հետ վիճաբանել է, որոշել է կուլ տալ, որպեսզի գումարը չհայտնվի ամուսնու ձեռքերում:
«Վիրահատության ընթացքում ստամոքսի բացվածքից հեռացրինք 57 հատ 100 դոլարանոց թղթադրամ: Աղիքներում նաև նկատեցինք թղթադրամների ևս մի քանի փաթաթված կապոցներ, որոնք արդեն հասել էին հաստ աղիքի խորքերը: Այդ պարագայում չէինք կարող հեռացնել թղթադրամները. դրանք օրգանիզմից հավանաբար բնական եղանակով դուրս կգան»,- հաղորդում է վիրաբույժ Խուան Պաբլոն: