2017 թվականին առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում' N226 տաղավարում:

 

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից' ներկայացվել էին 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը.

 

1.Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը»,
2.Սերգո Ուստյան, «Փոխանակում»,
3.Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»:

 

2017 թվականի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկային մասնակցելու համար ՀՀ նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնախումբ հետևյալ կազմով. նախագահ' Արսեն Բաղդասարյան, (կինոարտադրության փորձագետ), անդամներ' Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր):

 

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին: