Ռուսական «Голос Дети» նախագծի հերթական փուլի ժամանակ ժյուրիի անդամներին' Վալերի Մելաձեին, Դիմա Բիլանին եւ Նյուշային, իր ելույթով տպավորեց հայազգի Էրիկ Հարությունյանը: Տղան կատարեց Ֆրենկ Սինատրայի հանրահայտ «New York, New York» երգը: Չնայած ժյուրին չշրջվեց նրա կատարման ընթացքում' Վալերի Մելաձեն նշեց.
«Ես քեզ ավել ոչինչ չեմ կարող սովորեցնել»:
Իսկ Նյուշան եւ Բիլանն ավելացրեցին, որ Էրիկն արդեն ունի իր լսարանը եւ հաջողություն մաղթեցին հայ տղային' վստահ լինելով, որ նրան հրաշալի ապագա է սպասվում: