Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհին ժամանեցին Փարիզ: Համաշխարհային նորաձևության կենտրոն համարվող Փարիզում 35-ամյա դքսուհի Քեյթը ներկայացել է շլացնող տեսքով:
Նա ներկայացավ Jenny Packham զգեստով, որն այնքան համահունչ էր ու սազական նրա կառուցվածքին, որ անզեն Փարիզը չկարողացավ դիմանալ բրիտանացի արքայադստեր հմայքին, գրում է tatler.ru-ն: