«Բերմուդյան եռանկյունին, որտեղ անհայտ պատճառներով կործանվել են հարյուրավոր նավեր և ինքնաթիռներ, իսկական հանելուկ է դարձել մարդկության համար, սակայն գիտնականները կարծես թե կարողացել են բացահայտել այդ խորհրդավոր եռանկյունու գաղտնիքը»,- այդ մասին գրում է հեղինակավոր Science Channel գիտական պարբերականը։
Միացյալ Նահանգների Կոլորադոյի համլսարանի մի խումբ ամերիկացի գիտնականներ ուսումնասիրել են այս տեղամասի եղանակի արբանյակային լուսանկարները և հայտնաբերել են մի շարք արտասովոր վեցանկյուն ամպեր։ Օդերևութաբանները հավատում են, որ այդ ամպերը նման են իրական «օդային ռումբերի»։
Ըստ գիտնականները վարկածի՝ հենց այդ ամպերն են, որ առաջացնում են օդի մահացու հոսանքներ, որոնց արագությունը հասնում է ժամում 170 մղոնի։ Այդ քամիներն էլ, բառի բուն իմաստով, պայթեցնում են օդը և կարող են առաջացնել մինչև 45մ բարձրությամբ ալիքներ։
Ոչ մի նավ չի կարող դիմակայել այդպիսի հզոր ալիքների և քամու ազդեցությանը։
Ամպերը սովորաբար չեն ունենում սուր եզրեր, սակայն դատելով արբանյակային լուսանկարներից՝ Բերմուդյան եռանկյունին բացառություն է։ Այս վարկածի հայտարարումը մի շարք հետազոտությունների խթան է դարձել, որոնց շրջանակներում աշխարհի շատ գիտնականներ փորձում են պարզել, թե որն է այդ անոմալիայի պատճառը։
Հիշեցնենք, որ Բերմուդյան եռանկյունին Ատլանտյան օվկիանոսում գտնվող հսկայական տարածք է, որը Ֆլորիդայի, Պուերտո Ռիկոյի և Բերմուդայի կազմած եռանկյունաձև հատվածում է։ Այս տարածաշրջանը հայտնի է խորհրդավոր ֆենոմենով, որի պատճառով հարյուրավոր նավեր և ինքնաթիռներ են կործանվել՝ սկսած 1945 թվականից։ Վերջին գրանցված դեպքը 2015 թվականին է եղել, երբ «El Faro» նավը անհետ կորել է այդ շրջանում։