Օրերս դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նշում էր ծննդյան 25-ամյակը, որին ներկա էին դերասնուհու ընկերները: Ծննդյան խնջույքից արված լուսանկարները մեծ տարածում են գտել, բայց նաեւ նոր կասկածներ առաջացրել: Գեղեցկուհի դերասանուհին ամուսնու հետ լուսանկար չի հրապարակել ու դրանով կրկին զարկ տվել այն ասեկոսեներին, թե նա ամուսնալուծվել է:

 

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց Տաթեւիկ Ադումյանի մենեջերի՝ Աղավնի Մանուկյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց.

 

«Նման բան չկա, ամուսնալուծության մասին խոսք լինել չի կարող: Տաթեւիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին, իսկ նրա հետ լուսանկարները կլինեն ավելի ուշ, երբ պատրաստ լինեն պրոֆեսիոնալ լուսանկաչի նկարած լուսանկարները»: