Իսկ դուք ծխու՞մ եք: Էական չէ, այսպես թե այնպես դուք այս ճակատամարտի կա՛մ մի կողմում եք, կա՛մ մյուս: Ծխողների և չծխողների պատերազմն անվերջ է, և յուրաքանչյուր կողմը փորձում է ապացուցել իր ճշմարտացիությունը:
BlogNews-ը որոշել է լույս սփռել այս հարցի վրա՝ նշելով գիտական և վիճակագրական փաստեր:
Ծխելը վնասակա՞ր է առողջությանը:
Զավեշտալին այն է, որ դեռևս ոչ ոք չի կարողացել ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել սա:
Հաստատ ապացուցված է, որ ծխողների մոտ կրճատվում է թոքերի աշխատանքային ծավալը, ծանրաբեռնվածության դեպքում պուլսն էլ ավելի է արագանում, իսկ հևոցն ավելի հաճախ է լինում, քան չծխողների մոտ: Ծխողների մոտ ավելի արագ է կատարվում նյութափոխանակությունը, ինչի արդյունքում նրանք դժվարությամբ են քաշ հավաքում և հեշտությամբ են կորցնում: Որքանով են այս հետևանքները վտանգավոր կյանքի համար, դեռևս հստակ ապացուցված չէ:
Այո՛, թոքի քաղցկեղից մահացողների 70%-ը կա՛մ ծխողներ են, կա՛մ ծխելը թողած մարդիկ, սակայն եթե դիտարկենք տվյալ սեռատարիքային սեգմենտը, ապա կտեսնենք, որ նա այսպես թե այնպես 70%-ով բաղկացած է ծխողներից կամ ծխելը թողածներից:
Այո՛, 5-րդ հարկ բարձրանալիս հևոց ունենալն, իհարկե, վատ է, սակայն վիճակագրության համաձայն՝ ծխողների 15%-ն ավելի արագ է պատասխանում IQ թեստերին և երկու անգամ ավելի հազվադեպ է մահանում շաքարային դիաբետից:
Այո՛, ծխող հղի կանանց երեխաները ծնվում են նորմայից պակաս քաշով: Սակայն պարզվում է, որ ծխող կանանց 50%-ի մոտ ավելի հազվադեպ է պատահում նախածննդյան վտանգավոր պրեէկլամսիան և 1/3-ով կրճատվում են տոկսիկոզի դեպքերը: Թոքերի էմֆիզեմա (լայնացում) ծխողների մոտ հանդիպում է 2 անգամ ավելի հաճախ, սակայն ծխողների մոտ Ալցհեյմերը հանդիպում է 3 անգամ ավելի քիչ, ինչպես նաև Պարկինսոնը:
Գիտականորեն ապացուցված է, որ ծխողները ավելի հակված են ցրտահարության, նրանց հյուսվածքներն ավելի վատ են դիմակայում ցրտին: Սրան որպես հակահարված գալիս է Բրիտանական բժշկական ակադեմիայի հետազոտությունը, որի արդյունքում պարզվել է, որ ծխողների մոտ բորբոքային խոցերն ավելի հազվադեպ են հանդիպում:
Ինչպե՞ս է աշխատում նիկոտինը
Ծխախոտը պարունակում է ալկալոիդ նիկոտին: Ծխախոտի վառվելու ընթացքում նիկոտինի մի մասը ծխի հետ անցնում է մարդու օրգանիզմ թոքերի և լորձաթաղանթի միջոցով: Դրանից հետո նիկոտինն արյան միջոցով հասնում է բոլոր օրգաններին և անցնում հյուսվածքային բջիջներին: Մեր օրգանիզմը նիկոտինն ընդունում է որպես բնական ֆերմենտ ացետիլխոլինի տարատեսակ և այսպիսով՝ այն հեշտությամբ ներխուժում է մեր հյուսվածքներ:
Նիկոտինն արագացնում է սրտի աշխատանքը, նեղացնում է արյունատար անոթները, սերտ փոխազդեցության մեջ է մտնում գլխուղեղի նեյրոնների հետ, խթանում է դոֆամինի արտադրությունը օրգանիզմի կողմից. այսպիսով՝ օրգանիզմում չի մնում մի հատված, ուր նիկոտինն ազդեցություն չի ունենում: Մարդու օրգանիզմը շատ արագ է սովորում նիկոտինին, ինչի արդյունքում էլ առաջանում է կախվածություն:
Ամենատարօրինակ թույնը
Նիկոտինը եռում է 140-150 աստիճանում, լուծվում է ջրում, եթերային սպիրտում և ալկոհոլում, համարվում է բավականին ուժեղ թույն: Նիկոտինի մեկ կաթիլը կարող է ձի սպանել: Սա ճշմարտություն է: Շանը կարող է սպանել 2-3 կաթիլ նիկոտինը, իսկ այ այծին կամ ոչխարին անգամ 10 կաթիլն էլ չի սպանի: Ամեոբաները կարող են նիկոտինի 1%-անոց լուծույթում հանգիստ գոյատևել, իսկ այ տուբերկուլյոզի բացիլը վերանում է նիկոտինի անգամ չնչին քանակությունից: Այդ իսկ պատճառով տուբերկուլյոզով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս ծխելը թողնել ապաքինվելուց հետո:
Եթե չծխող մարդն ուտի 20 գլանակ, ապա նա կա՛մ կմահանա, կա՛մ էլ մեկընդմիշտ կխելագարվի: Իսկ այ շիզոֆրենիայով հիվանդներին ծխելն օգնում է զսպել խելագարության նոպաները:
Ահա 5 միջոց ծխելու վատ հետևանքները փոքր-ինչ մեղմելու համար
1. Մի՛ ծխեք գլանակը մինչև վերջ, ծխեք կիսատ, ավելի լավ է կիսատ նետել և նորը վառել:
2. Մի՛ ծխեք անոթի ժամանակ:
3. Շատ խնձոր կերեք, այն հավասարակշռության է բերում միկրոէլեմենտները:
4. Գլանակը բերանի մեջ մի դրեք, բավական է ֆիլտրը մոտեցնել փակ շուրթերին:
5. Շատ մաքուր օդ շնչեք և շարժվեք: