Ինչքա՞ն բան գիտեք մեր մոլորակի մասին. երբևէ լսե՞լ եք, որ երբեմն ժամանակը դանդաղում է մեր մոլորակում, իսկ դրա ներսում այրվում է ևս մեկ արև։

BlogNews խմբագրությունը ուսումնասիրել է մի շարք գիտական պարբերականներ և հավաքել է մեր մոլորակի մասին ամենաանհավանական և տպավորիչ փաստերը։ Այս հոդվածը կարդալուց հետո կանհետանան շատ կարծրատիպեր։

Միայն արևը չէ, որ ջերմացնում է մեզ


Երկար տարիներ մարդիկ հավատացել են, որ մոլորակի ջերմության հիմնական աղբյուրը արեգակն է։ Հերիք է՝ այն անհետանա, և կյանքը նույնպես կվերանան մոլորակի երեսից։ Սակայն պարզվում է, որ Երկրագնդի միջուկի ջերմաստիճանը հավասար է արեգակի մակերևույթի ջերմաստիճանին։ Միակ տարբերությունն այն է, որ միջուկի և մակերևույթի մեջ կա 3000 կմ հաստության շերտ, իսկ մարդիկ դեռևս կարողացել են փորել միայն 18 կմ։

Երկրաշարժը արագացնում է ժամանակի ընթացքը


Ամբողջ կյանքում մենք լսում ենք, որ օրը տևում է 24 ժամ։ Հենց այդքան ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակը մեկ ամբողջական պտույտ կատարի իր առանցքի շուրջ։ Սակայն մոլորակը դա անում է ավելի արագ, այն է՝ պտույտը տևում է 23 ժամ, 56 րոպե և 4 վայրկյան։ Մոլորակի պտտման արագության վրա ազդեցություն ունեն շատ հանգամանքներ։ Օրինակ՝ 2011 թվականին Ճապոնիայի երկրաշարժի արդյունքում Երկրագունդը սկսել է ավելի արագ պտտվել, և օրերը կարճացել էին 2 վայրկյանով։ 2015 թվականին պտտման արագությունը վերադարձել է նորմային։

Դինոզավրերը տարբերվող մոլորակում են ապրել


Այն մոլորակը, որտեղ ապրել են դինոզավրերը, շատ է տարբերվում նրանից, որտեղ ապրում ենք մենք։ Դուք հավանաբար լսել եք, որ հրաբխի ժայթքումից հետո լավան սառչում է, ինչի արդյունքում առաջանում են կղզյակներ և ցամաք։ Հենց այդպես էլ թարմանում է մոլորակը։

Իսկ մոլորակը կլո՞ր է


Երկար տարիներ են անցել, մինչև մարդիկ հասկացել են, որ մոլորակը հարթ չէ, սակայն արդյո՞ք այն կլոր է։ Բանն այն է, որ մոլորակը ունի շատ անհարթություններ և շատ հեռու է կլոր լինելուց։ Այն ավելի շատ նման է կարտոֆիլի։

Մարդիկ Երկրագնդի տերերը չեն


2017 թվականին մարդկանց թվաքանակը մոլորակի վրա անցել է 7.4 միլիարդի սահմանաչափը։ Սակայն իրականությունն այն է, որ մեկ թեյի գդալ հողում կան ավելի շատ միկրոօրգանիզմներ, քան մարդիկ՝ ամբողջ աշխարհում։ Իսկ ինչքա՞ն բակտերիաներ են ապրում ջրում...

Ի՞նչն այն չէ տիեզերական աղբի հետ


Մարդիկ տիեզերք են դուրս եկել 135 անգամ։ Պարզվում է, որ մոլորակի ուղեծրում կուտակված է աղբ՝ աստերոիդների մնացորդներ, հրթիռների մասեր և ավելի քան 2000 արբանյակ, որոնք շարժվում են 35000 կմ/ժ արագությամբ։ Այդ աղբը շատ մեծ վտանգ է նեկայացնում տիեզերագնացների և տիեզերակայաններում բնակվող մարդկանց համար։

Որտեղի՞ց է հայտնվել օդը


Ամազոնի անտառները զբաղեցնում են ընդամենը 5.5 մլն քառ կմ տարածք, սակայն հենց այդտեղ է արտադրվում ողջ օդի մոտ 20%-ը։ Մնացած անտառները ավելի փոքր են, և միայն դրանց տարածքների գումարը կարող է համեմատվել Ամազոնի անտառների հետ։

Սակայն անտառները ոչ միայն թթվածին են արտադրում, այլ ապահովում են դրա անդադար շրջանառությունը։

Երկրի ձգողականության ուժը կարող է փոխվել


Չնայած որ մեզ այդպես են սովորեցրել դպրոցում, Երկրի ձգողության ուժը տարբերվում է՝ կախված գտնվելու վայրից։ Բևեռներում ձգողության ուժն ավելի մեծ է, քան հասարակածում։ Այդ տարբերությունները պայմանավորված են երկրի բարակ կեղևով, սառցաբեկորների ազդեցությամբ և լավայի շարժումով։

Հյուսիսափայլ


Հնարավոր է, որ Ձեզ բախտ է վիճակվել սեփական աչքերով տեսնելու Հյուսիսափայլի գեղեցկությունը։ Այն առաջանում է, երբ արևային քամու լիցքավորված մասնիկները փոխազդում են Երկրի մագնիսական դաշտի հետ։ Արդյունքում Երկրի մթնոլորտի վերին շերտերում առաջանում է փայլ, որը նմանվում է կրակի։

Ստորջրյա աշխարհ


Մեր մոլորակի 70%-ը ծածկված է ջրով։ Դրա մեծ մասը Խաղաղ օվկիանոսն է։ Տարօրինակ է, սակայն մենք ավելի շատ բան գիտենք տիեզերքի, քան մեր ջրային տարածքների մասին։ Այս պահի դրությամբ ուսումնասիրված է համաշխարհային օվկիանոսի ընդամենը 5%-ը։ Մենք հայտնաբերել ենք ջրային կենդանիների, սնկերի, բույսերի և միկրոօրգանիզմների մոտ 210 հազար տեսակ, սակայն գիտնականները կարծում են, որ դեռևս կան ավելի քան 20 մլն անհայտ տեսակներ։