Ավստրալացի մի խումբ գիտնականների հաջողվել է ապացուցել, որ ուղեղի վրա ազդող բացասական գործոնների թվում բացառիկ նշանակություն ունեն հատկապես գազավորված ըմպելիքները:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ գազավորված ըմպելիքների պարբերաբար օգտագործումը հանգեցնում է գլխուղեղի կառուցվածքի որոշակի փոփոխությունների: Մասնավորապես, փորձի արդյունքում լաբորատոր մկները դարձել էին հիպերակտիվ և խիստ գրգռված: Գիտնականները պնդում են, որ մկների ուղեղի վրա գրանցված փոփոխությունները տեղի են ունենում նաև մարդու ուղեղի վրա, ուստի խորհուրդ է տրվում առավելագույնս խուսափել նման ըմպելիքների օգտագործումից: