BlogNews.am-ի բլից հարցերին պատասխանում է «Թաքնված սեր» սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Անիին մարմնավորած երիտասարդ դերասանուհի և պարզապես գեղեցկուհի Իննա Խոջամիրյանը:
Արթնացել եմ, ու առաջին բանը, որ արել եմ` համբուրել եմ ծնողներիս, բարի լույս մաղթել:
Սիրում եմ, երբ անձրևում է:
Ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին կցանկանայի լինել․ Молчание ягнят (առաջինն, ինչ անցավ մտքովս)))
Սիրելի բրենդը` Roberto Cavalli
Վերջին անգամ հեռախոսովս նկարել եմ քննական հարցաշարս։
Տանել չեմ կարողանում անորոշ ու սպասողական իրավիճակները:
Առաջին բանը, որ գնահատում եմ մարդու մեջ` աուրան, չափավորությունը:
Առաջին անգամ սիրահարվել եմ 15 տարեկանում:
Երբ սիրում եմ, հավատարիմ եմ ու նվիրված:
Մերժում եմ, երբ կա դրա անհրաժեշտությունը )))
Խոհանոցն ու ես մտերիմ ընկերներ ենք, երբ տանը մենակ եմ լինում )
Նորաձևությունն ինձ համար զուտ արտաքին գրավչության էֆեկտն ուժեղացնող կամ սահմանափակող միջոցներից է:
Երջանիկ եմ, երբ կարողանում եմ երջանկացնել (ու նաև ամեն անգամ, երբ քույրերիս բալիկներն ինձ հետ են լինում)
Տխրում եմ, երբ ռեալ պատճառ կա:
Երազում եմ, որ սահմանին մշտական խաղաղություն հաստատվի, ու բոլոր զինվորները տուն վերադառնան, գոնե... Մնացածը նպատակներ են ))
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի