Կան մի քանի վատ սովորություններ, սխալներ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում սեքսի ընթացքում, իսկ կանանց մեծամասնությունը գիտակցաբար կամ անտեղյակությունից շարունակում է գործել:
Սեքսում ամենահաճախ հանդիպող կանացի 5 սխալները
1. Տղամարդիկ չեն սիրում, երբ կինն ամբողջովին իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը: Բայց դա չի նշանակում, որ կինը պետք է պասիվ դերում լինի: Այսպիսով, եթե ուզում եք երջանկացնել ձեր տղամարդուն անկողնում, երբեմն նախաձեռնողի դերում եղեք: Օրինակ` համբուրեք նրան այն ժամանակ, երբ ամենից քիչն է սպասում կամ հանեք վերնաշապիկն ու ցույց տվեք, որ այդ պահին նա ամբողջովին ձեր ձեռքերում է: Բայց կարևորը մի մոռացեք` սեքսուալ այս խաղում պետք չէ անցնել չափն ու մշտապես թելադրողի դերում լինել:
2. Մի՛ ամաչեք: Կանանց հիմնական մասն ամաչում է սիրելի տղամարդու առջև մերկանալուց: Կանանց մշտապես տանջում են բարդույթները` ավելորդ քաշ, մեծ կամ փոքր կուրծք, լայն կոնքեր և այլն: Արդյունքում՝ զույգը սիրով է զբաղվում մթության մեջ: Ամաչկոտությունն իսկապես հեռացնում է սիրելիներին, որովհետև խորհրդանշում է միմյանց նկատմամբ անվստահություն: Կանանց խորհուրդ է տրվում երբեմն մերկ զբոսնել սենյակով, հիանալ սեփական մարմնով հայելու առջև ու հպարտանալ ցանկացած տեսակի կառուցվածքով:
3. Տղամարդկանց համար չափազանց կարևոր է իմանալ, թե սեքսում ինչն է դուր գալիս կնոջը: Այնպես որ, մի՛ լռեք, պատմեք նրան՝ ինչն է ձեզ գրգռում, որտեղ են ձեր մարմնի էրոգեն հատվածները և, ընդհանրապես, ասեք ձեր տղամարդուն` ինչն է ձեզ դուր գալիս անկողնում: Տղամարդը չի սիրում անկողնում պարտվողի դերում լինել, թույլ տվեք նրան սիրել ձեզ այնպես, ինչպես ձեզ է հաճելի:
4. Սեքսում, ինչպես առօրյայում, նորություններ են հարկավոր: Մի՛ վախեցեք նորություններից: Փոխեք սիրով զբաղվելու վայրը, զարմացրեք սիրելիին նոր ու էրոտիկ ներքնազգեստով և այլն: Մի խոսքով` սեքսում ձանձրույթն ավելորդ է:
5. Մի՛ վախեցեք կամ ամաչեք ցույց տալ, որ ձեզ դուր եկավ սիրելի տղամարդու հետ անցկացրած գիշերը: Սիրով զբաղվելու ընթացքում ևս կարելի է հաճելի խոսքեր ասել միմյանց: Դա չի նշանակում, որ պետք է շատախոսել կամ քննարկում սկսել աշխատանքից և այլն: