Սան Պաուլոյի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքը տեղի սեռական փոքրամասնությունների համար յուրօրինակ ապաստան է դարձել: Այնտեղ հանգրվանել են շուրջ 300 գեյ, լեսբուհի և տրանսսեքսուալ, ովքեր այդտեղ պաշտպանություն են փնտրում ագրեսիվ քաղաքացիներից: Շատերն այնտեղ գիշերում են, սնվում, իսկ որոշներն էլ՝ պարզապես ապրում: