2016թ. մոտենում է ավարտին: Իսկ ինչպիսի՞ն էր այն մեր հայտնիների համար, արդյո՞ք արդարացան տարվա հետ կապված նրանց հույսերը, ի՞նչ հասցրին նրանք անել և ինչ նպատակներ ունեն գալիք տարվա համար:

 

Այս և անձնական ևս մի քանի հարցերի շուրջ այսօր BlogNews-ը զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: «Ասել, որ 2016-ը ինձ համար շատ բեղմնավոր տարի էր, սուտ կլինի: Ճիշտ է, աշխատեցի, տեսահոլովակ նկարահանեցի, որը թողարկվեց գարնանը, բայց մի նպատակ ևս ունեի: Շատ էի ուզում սեպտեմբերի 21-ի առթիվ մեր զինվորներին նվիրված երգի պրեմիերա անել, բայց չստացվեց:

 

Ինձ համար սա շատ կարևոր էր, սակայն ինքս ինձ խոսք եմ տվել իրագործել այն մայիսյան տոներին ընդառաջ, ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն եղանակները տաքանան, որպեսզի տեսահոլովակի նկարահանումներին ո՛չ զինվորները մրսեն, ո՛չ էլ ես»: Անձնական կյանքի մասին հարցին երգչուհին պատասխանեց. «Ոչ մի նորություն, ոչ մի փոփոխություն. անձնական կյանքումս stop ռեժիմ է»:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում