Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու Սոնան են: Լուանկարը հասցրել է գրավել համացանցային օգտատերերի ուշադրությունը: Պատճառը՝ Հռիփսիմե Հակոբյանի որովայնի հատվածում տեղադրված մեծ սիրտն էր, որն էլ խոսակցությունների ալիք է բարձրացրել, որ Հռիփսիմեն սպասում է իր երկրորդ բալիկին: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, այս սիրտ ընդամենը իրենց երեքի սիրո նշանն է.

 

«Այդ լուրերն ամբողջովին խեղաթյուրված են, քանի որ ես չեմ սպասում իմ երկրորդ բալիկին: Այդ լուսանկարում Անահիտը տեղադրել է այդ սիրտը՝ որպես մեր երեքի սիրո նշան, եթե ուշադիր լինեք կնկատեք, որ նկարի ներքևի հատվածում նշված է, թե ինչու է տեղադրված այն»,-Askose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց երգչուհին:

 

Իհարկե, մենք փորձեցինք ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել լուսանկարի մակագրությանը, բայց կրկին այդ նշանը բացատրող մակագրության չհանդիպեցինք: