Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Սաթի Ջանիբեկյանի հետ, ով վերջին շրջանում կարծես թե նոր նախագծերում ու ֆիլմերում չի ներկայանում: Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչով է այս շրջանում զբաղված, Սաթին պատմեց.
«Վերջերս հաճախ եմ երկրից մեկնում, ինչն առավել կապված է անձնական ծրագրերի, այլ ոչ թե գործերի հետ: Թերեւս հաճախակի մեկնումներս էլ պատճառ են, որ սերիալային, սիթքոմային ֆորմատներում չեմ ներկայանում: Իհարկե, սա չի նշանակում, որ աշխատանքային իմաստով ծրագրեր չկան. Այս պահին արդեն երկու առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմերի տեսքով, որոնք նախատեսվում են 2017-ի սկզբին: Քանի որ դեռեւս հստակեցված չեն, մանրամասներ չեմ հաղորդի»:
Ի դեպ' մշտապես կատակերգական ֆիլմերում հանդես եկող դերասանուհուն առջեւում դրամատիկ կերպարում կտեսնենք.
«Առաջարկներից մեկը կրկին կոմեդիայի ժանրում է, իսկ մյուսը նորություն է ինձ համար. Լուրջ ու հետաքրքիր ֆիլմ է, որը հուսամ իրականություն կդառնա»,- հավելեց նա:
Սաթի Ջանիբեկյանի խոսքով' թեպետ նկարահանումներով զբաղված չէ, սակայն իր համար անընդհատ նոր հետաքրքրություններ է գտնում.
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: