ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո նրա 5-ամյա թոռնուհու՝ Արաբելլայի մասին սկսել է խոսել ողջ Չինաստանն ու աշխարհը։ Պատճառը դարձել է տեսանյութը, որում Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների դուստրը կրում է չինական ոճի կարմիր զգեստ ու արտասանում է բանաստեղծություն։

 

Աղջիկն այսպես էր հագնվել չինական նոր տարվա կապակցությամբ ու հանդես է եկել ընտանիքի անդամների առաջ։ Այժմ Թրամփի ընտանեկան տեսանյութը տարածվում է ողջ Չինաստանում։ Օգտատերերից մեկը գրել է․«Թրամփն ինձ դուր չի գալիս, բայց նրա երեխաներն ու թոռները շատ լավն են»։