Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի դատական նիստի ժամանակ հնչել են մի շարք սկանդալային հայտարարություններ:

 

Հայտարարություններից մեկը, որը ցնցել է բոլորին, այն է, որ դերասանի նախկին կինը մարդասպան է վարձել ներկայիս կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային սպանելու համար:

 

Հիշեցնենք, որ 86-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է իրենից երիտասարդ` 36 տարեկան կնոջ հետ:

 

Հավելենք նաև, որ դերասանը նախկին կնոջից պահանջում է ԱՄՆ-ում գտնվող տան վաճառքից ստացված գումարի որոշ մասը: