Այս լուսանկարներից ձախում մեր հերոսուհին 20 տարեկան է:
Հենց այսպիսին էր նա, երբ հանդիպեց իր առաջին հարուստ հովանավորի հետ, որը նրանից անհամեմատ մեծ էր:
Աջից նա է, բայց արդեն 5 տարի անց:
Այս ընթացքում նրա հոր տարիքին լինող 6 տղամարդիկ ապահովում էին նրա շքեղ կյանքը, չաշխատելու ցանկությունն ու ամեն օր նոր պայուսակներ ու կոշիկներ գնելու ցանկությունը:
25-ամյա լոնդոնցի Սիմոն Թունը բացահայտ հայտարարում է, որ սիրուհի լինելը իր կոչումն է:
Նա հանդիպում է միայն հարուստ տղամարդկանց հետ, որոնք նրան ապահովում են գումարով, գնում են թանկ բրենդային հագուստ, տանում են էկզոտիկ հանգստավայրեր:
Հովանավորների շնորհիվ նա ունի Rolex ժամացույցներ, Chanel պայուսակներ, 25 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ Range Rover, նոր կուրծք, որի համար կատարել է 2 պլաստիկ վիրահատություն:
Աղջկա հաշվարկներով՝ իր թանկարժեք կյանքի՝ Լոնդոնում բնակարան, աբոնեմենտ ֆիթնես-ակումբում, հանգիստ հանգստավայրերում, դիզայներական հագուստ և կոշիկ, անհրաժեշտ է ամսական 4 հազար ֆունտ սթեռլինգ:
Այլ կերպ ասած՝ հոգատար սիրեկան:
Աղջիկը խոստովանում է, որ զարթնում է կեսօրից ոչ շուտ, գնում է մարզասրահ, հետո սոլյարի, մերսման կամ մանիկյուրի, ապա ընթրում է ընկերների հետ:
Նրա հիմնական կյանքը սկսվում է երեկոյան՝ ռեստորաններ, գլամուր երեկույթներ, զվարճանքներ:
Սիմոնը վստահեցնում է, որ հարստությունն ու բարձր կարգավիճակը միակը չեն, որ իրեն գրավում են տարեց տղամարդկանց մեջ:
Մեծ դեր է խաղում նրանց խարիզման, ինքնավստահությունը, հմայքը: