ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը նախօրեին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթական ելույթի ժամանակ բեմ էր բարձրացել ճերմակ հագուստով, երբ ամբողջ աշխարհը դիտում էր նրան։ Մելանիայի զգեստը Ralph Lauren-ի հավաքածուից էր, որն արժե 4000 դոլար։
Զգեստը պատրաստված է Իտալիայում և վաճառվում է Նյու Յորքի Bergdorf Goodman առևտրային կենտրոնում։ Մելանիան իր տեսքն ամբողջացրել էր ադամանդե ապարանջանով և հսկայական ադամանդե մատանիով։