Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարելի է նիհարել՝ ընդամենը կրճատելով նստակյաց վիճակում անցկացվող ժամանակը:

Գիտնականները նման եզրակացության են եկել ավելի քան 100 կամավորների մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքում:

Նիհարելու համար ընդամենն անհրաժեշտ է ավելի շատ շարժվել՝ ամեն օր ֆիզիկական վարժություններին հատկացնելով առնվազն 40 րոպե: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական քայլերի քանակը հասցնել 12 հազարի:

Այս մեթոդի արդյունավետությունը կայանում է նրանում, որ այն ոչ միայն օգնում է պահպանել կազմվածքն, այլև թույլ է տալիս աստիճանաբար ազատվել ավելորդ կիլոգրամներից: