Մոդել Շուշան Երիցյանը  MISS 7 Continens միջազգային գեղեցկության մրցույթում զբաղեցրել է  3-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ նա կատարել է հետևյալ գրառումը. 

 

«Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս տեղի ունեցած MISS 7 Continens միջազգային գեղեցկության մրցույթում գրավեցի 3-րդ հորիզոնականը!!! Մրցակցությունը մեծ էր, աղջիկներից յուրաքանչյուրն իր տեսակով արժանի էր հաղթանակի. ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակի վրա, մեզ հետ աշխատում էին ոլորտի լավագույնները: Հայաստանի դրոշը բարձր պահելուց և հաղթանակով վերադառնալուց զատ անգնահատելի է նաև այն փորձը,որ ստացանք աշխատելով միջազգային հարթակում: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Համաշխարհային նորաձևության ու գեղեցկության լիգայի նախագահ Ashot Khachatryan մեզ համար նման պայմաններ ստեղծելու, անմոռնալի օրերի, նոր ընկերներ ձեռք բերելու, և իհարկե
արդար մրցակցություն ապահովելու համար!!!»: