Հոլիվուդում բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը:

 

«Ֆրանսիացի երգող լեգենդ Շառլ Ազնավուրին' 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկին, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում, հոկտեմբերի 27-ին պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից»,- գրում է լրատվամիջոցը: Ազնավուրը, ում հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», նշել է, որ «խորապես զգացված է»: