Բրիտանիայում Սուրբ Ծննդյան շնորհավորանքներում խորհուրդ են տվել չնշել ընտանիքի մասին. «ոչ բոլորն են այս տոներն անցկացնում իրենց կենսաբանական ընտանիքի կամ ընդհանրապես որևէ մեկի հետ»։
Լոնդոնի Գրինվիչի խորհրդի ղեկավարները հրապարակել են ներառական ելույթի 42 էջանոց ուղեցույց, գրում է Daily Mail-ը։
«Մեր լավագույն մաղթանքները ձեզ և ձեր ընտանիքին» պետք է փոխարինել «մեր լավագույն մաղթանքները, անկախ նրանից, թե ինչպես եք այն անցկացնում»:
Իսկ «հղի կանայք» և «ապագա մայրեր» արտահայտությունները խորհուրդ է տրվում փոխարինել «հղիներ» և «ապագա ծնողներ» բառերով։ Պարզաբանվում է, որ «ոչ բոլոր հղիներն են կին. տրանսգենդերները նույնպես կարող են հղի լինել»:
Ուղեցույցը, որը թվարկում է 37 գենդերային տերմիններ և սեռական ինքնություն, ավելի վաղ ուղարկվել էր բրիտանական Նորֆոլկի ոստիկանություն: