Պակիստանցի 18-ամյա թեյավաճառ Արշադ Խանին հաջողությունը ժպտացել է այն բանից հետո, երբ նրա նկարը հայտնվել է Instagram-ում և հավաքել 30 հազար լայք։
Արշադ Խանը արդեն համացանցում ստացել է «կրքոտ թեյավաճառ» անունը և #chaiwala (թեյ վաճառող) հեշթեգը, իսկ հանրությունը շարունակում է հմայվել նրա հայացքով։ Այսօր պարզ է դարձել, որ պակիստանյան օնլայն-խանութներից մեկը ստորագրել է մոդելային պայմանագիր տղայի հետ։
«Այսօր առավոտյան ես հասկացա, որ գեղեցիկ տեսք ունեմ։ Մարդիկ գալիս են, որպեսզի նկարվեն ինձ հետ կամ տեսանյութ նկարեն», -պատմել է Արշադը։
Նա ասել է, որ երկար տարիներ աշխատել է Պակիստանի կիրակնօրյա խանութում, որտեղ վաճառում է թեյ, բանջարեղեն և մրգեր և ընդհանրապես չէր սպասում իր ճանաչված դառնալուն։
«Ես շատ երջանիկ էի, բայց չէի հասկանում, թե ինչպես դա կատարվեց և ով էր արել այդ նկարը։ Ես նույնիսկ մի քիչ հուզվել էի, քանի որ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես մտահոգ էի»։
Արշադը արդեն պայմանագիրէ կնքել պակիստանյան Fitin.pk խանութի հետ, և շուտով նրա նկարները կհայտնվեն կայքի գլխավոր էջում։
«Ես պետք է գումար աշխատեմ, որպեսզի օգնեմ ընտանիքիս։ Ես նաև ուզում եմ բարեգործություն անել, որպեսզի օգնեմ Պակիստանի բնակիչներին։ Ես ինքս կրթություն չունեմ, այդ պատճառով չեմ կարող հուսալ, որ կդառնամ բժիշկ կամ իրավաբան։ Բայց ես ուզում եմ օգնել այն երեխաներին, ովքեր չեն կարողանում լավ կրթություն ստանալ, այդ պատճառով ես կառուցելու եմ դպրոցներ», -ասել է Արշադը։