Կրունկով կոշիկները սազում են կանացի բոլոր տեսակի ոտքերին: Սակայն կրունկները տարբեր են լինում, ինչպես և կանացի ոտքերը:

 

Հենց կրունկի ձևից, ոտքերի երկարությունից և ձևից է կախված, թե ինչպես ձեր վրա կնայվեն տարբեր տեսակի կոշիկները:

 

Նիհար, բարակ ոտքերը հիանալի կդիտվեն ցածր, բարակ կրունկով կոշիկի մեջ:

 

600x580

Ցածրահասակ կանայք ավելի լավ է ընտրեն բարակ կրունկ' մինչև 8 սմ երկարությամբ: Դրանից բարձր կրունկ ավելի լավ է չընտրել, քանի որ քայլելու ժամանակ ծանրության կենտրոնը կտեղափոխվի և դուք առաջ կթեքվեք:

600x580

Թմբլիկ կանայք ավելի լավ է խուսափեն շատ բարձր և բարակ կրունկներից: Կատարյալ տարբերակն է հաստ կրունկը՝ 5-8 սմ երկարությամբ:

600x580

Լիքը սրունքներով և կոճերով կանայք ավելի լավ է ընտրեն ավելի հասարակ ոճի կոշիկներ: Նրանց չեն սազի շատ բաց, ինչպես նաև շատ փակ կոշիկները: Ոտքերը տեսողականորեն երկարացնելու և ավելի գեղեցիկ դարձնելու համար ավելի լավ է ընտրել դասական նավակ կոշիկները և խորը կտրվածքով բոկոտիկներ:

600x580

Կրեք զգեստներ, կիսաշրջազգեստներ և կրունկներ: Եղեք կանացի և ինքնավստահ:

 

600x580