«Հուսով եմ առաջինն ու վերջինն է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը' անդրադառնալով այն փաստին, որ արհեստական միջամտությամբ փոխել է շրթունքների ձևը: Դերասանուհու խոսքով' մինչ այդ երբեք չի դիմել պլաստիկ կամ այլ միջամտության' արտաքինի մեջ որևէ բան փոխելու նպատակով:
«Շատ էի լսել բժիշկ Սուրեն Աբրահամի մասին: Անընդհատ ուզում էի ինչ-որ մի բան անել, երկար նայում ու չէի հասկանում, ապա մտածեցի, որ կարելի է փոխել շրթունքներիս ձևը' գծագրել և ավելի գեղեցիկ սարքել: Ես պարզապես մի փոքր կլորացրել եմ շուրթերիս չափսը, մեծ փոփոխության չեմ դիմել և շատ գոհ եմ արդյունքից: Բժիշկս էլ ասաց, որ գեղեցիկ շուրթեր ունեմ և այնպես կանի, որ ամեն ինչ լինի շատ բնական և գեղեցիկ»:
Զրույցի ընթացքում Նաիրան ասաց, որ այլևս այլ միջամտության դիմելու ցանկություն չունի.
«Ես վստահեցնում եմ, որ այլ միջամտությունների չեմ դիմի: Նույնիսկ այս որոշումն եմ շատ արագ կայացրել: Նախ գնացել էի ծանոթանալու բժշկի հետ, ապա հենց տեղում առաջարկեցի շրթունքներիս հետ ինչ-որ մի բան անել: Ես բժշկիս ասացի, որ առանց շրթներկի շրթունքներս ճաքճքում են, ինչի վերաբերյալ ասաց, որ ամեն բան կկարգավորի»:
Այն դիտարկմանը՝ արդյո՞ք իր արտաքինի հետ կապված որևէ բարդույթ ունի, դերասանուհին պատասխանեց հետևյալ ձևով.
«Եթե նայեք իմ նկարները, կարծում եմ, որ կհասկանաք, որ ինչպես կարող է կինն այս գեղեցիկ արտաքինով բարդույթ ունենալ' այն դեպքում, որ այս ամենն իրեն տրվել ի ծնե' ծնողների և Աստծո կողմից»:
Նաիրա Մովսիսյանը զրույցի ընթացքում նաև անկեղծացավ, թե ինչու է թույլ տվել ամբողջ ընթացքը տեսանկարահանել և այդ ամենն իր միկրոբլոգերում հրապարակել, այն դեպքում, որ շատ այլ հանրային մարդիկ նախընտրում են նման միջամտությունները և վիրահատությունները գաղտնի պահել:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: