Իր սկզբունքների, կյանքում իր առջեւ դրված անելիքների ու տղամարդ-կին հարաբերությունների մասին մտորումներով դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կիսվել է Life.panorama.am-ի հետ:

 

- Ժաննա, ո՞րն է կյանքի ամենակարեւոր անելիքը քեզ համար. չէ որ մենք աշխարհ ենք գալիս կոնկրետ առաքելությամբ ու հաճախ շատ բաներ բաց թողում:

 

- Ինձ համար ամենակարեւոր անելիքս ոչ մեկի ճակատագրի ու հոգեբանության վրա վատ հետք չթողնելն է: Եթե երբեւէ թողել եմ, ուրեմն դա եղել է իրենց ընտրությունը: Ցանկանում եմ օգնել ինչով կարող եմ: Իհարկե, ես չեմ հերքում, որ եղել են դեպքեր, երբ մարդկանց վատ եմ վերաբերվել, բայց նրանք դրան, միանշանակ, արժանի են եղել. Սա՝ անցյալում, իսկ հիմա նույնիսկ արժանի վատ վերաբերմունքից եմ խուսափում եւ կարծում, որ դա Աստծո գործն է:

 

-Կյանքումդ եղե՞լ է մի պահ, երբ բաց ես թողել վայրկյանն ու հիմա ամեն ինչ կտայիր ժամանակը հետ տալու համար:

- Սխալներ արել եմ, հաճախ ասել այն, ինչ պետք չէր, եւ չեմ ասել այն, ինչ պետք է ասեի: Եղել են դեպքեր, երբ գործողություններս հակասել են զգացմունքենրիս, բայց անդառնալի քայլեր չեմ արել: Չէի ցանկանա վերադառնալ եւ որեւէ բան փոխել, քանի որ ամեն ինչ կյանքում լինում է այնպես, ինչպես պիտի լինի. միշտ մտածում եմ՝ ուրեմն էդպես էր ճիշտ այդ պահին:

 

-Ժաննա, քեզ ուժեղ ես համարում, թե թույլ, եւ ինչն է քեզ թուլացնում ու հակառակը' ինչը ուժեղացնում:


- Հաճախ տատանվում եմ այդ հարցի պատասխանը փնտրելիս: Այնուամենայնիվ, ես ուժեղ մարդ եմ ինձ համարում, քանի որ լինելով չափազանց, նույնսիկ ծայրաստիճան էմոցիոնալ, թույլ չեմ տալիս, որ էմոցիաներս ինձ կառավարեն: Կարողանում եմ հաղթել ինքս ինձ ու վերահսկել գործողություններս այն աստիճան, որ հաճախ անտարբեր մարդու տպավորություն եմ թողնում:

 

-Ի՞նչն է քեզ հիմա պակասում:


- Չեմ ֆիքսվում պակասող բաների վրա: Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչը չի պակասում: Ընդհանուր առմամբ՝ գուցե մի փոքր պակասում է իմ նախկին լավատեսությունը, որը շատ իրավիճակներում է ինձ փրկել ու օգնել նպատակներիս հասնելու համար:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում