Թբիլիսիի Դիգոմի թաղամասում տղամարդը կտրել է մի երիտասարդ կնոջ կոկորդը: «Ռուսթավի -2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ տուժածի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Մարշալ Գելովանի պողոտայում գտնվող հետիոտնային կամրջի վրա: Երիտասարդ կնոջ վրա հարձակվել է դանակով զինված մի տղամարդ:

Ականատեսները պատմել են, որ տեսել են օգնություն կանչող արնաթաթախ մի կնոջ, որը, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կասկածյալը կալանավորված է: Ըստ ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների' մեղադրյալի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանները, որպես ապացույց, առգրավվել են դանակը:

Հետաքննությունը կպարզի' ծանո՞թ էին արդյոք կինն ու տղամարդը, ինչպես նաև հանցագործության դրդապատճառները: