Wnews.am-ը գրում է. Կլարա Հակոբյանը ծնվել է 1924 թ. Նյու Ջերսիում։ Նրա ծնողները ցեղասպանությունից փրկվելու նպատակով արտագաղթել էին ԱՄՆ։ Սկզբում աղջկա կյանքը դժվար էր. միջոցները մի կերպ էին բավարարում սննդի հայթհայթման համար։ Տեղափոխվելով Սան Ֆրանցիսկո, աղջկա ծնողները կարողանում են աշխատանքի ընդունվել եւ նրան հաջողվում է ստանալ կրթություն։ Իր ապագա ամուսնու՝ Փոլ Ջոբսի հետ, Կլարան ծանոթացել է հենց Սան Ֆրանցիսկոյում։

 

stiv
Նրանց ծանոթությունը կայացել է ընդհանուր ընկերների կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ։ Տղան երիտասարդ հայուհու վրա մեծ տպավորություն է թողնում, երբ խնջույքին ներկայանում է շքեղ ավտոմեքենայով։ Այդ ժամանակ ոչ բոլորն իրենց կարող էին թույլ տալ նման շքեղություն։
Հանդիպումից տասն օր անց նրանք ամուսնանում են։
Նրանց ընտանեկան կյանքը խաղաղ ու երջանիկ էր, սակայն նրանք չեն կարողանում երեխա ունենալ։

ss

9 տարվա համատեղ կյանքից հետո նրանք որոշում են որդեգրել փոքրիկ տղայի, ում էլ կոչում են Սթիվեն Պոլ Ջոբս։
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը պատմում էր, որ ծնողները երբեք չեն թաքցրել իր ծագման պատմությունը։
«Երբ 6 տարեկան էի, իմ ծագման պատմությունը պատմեցի մեր հարեւանուհուն եւ նա ինձ հարցրեց. այսինքն քո իսկական ծնողները քեզ չե՞ն սիրել… այդ ժամանակ մոտեցավ մայրս ու ասաց ինձ, որ ես յուրահատուկ եմ ու նրանք են իմ ընտանիքը»,- պատմել է Ջոբսը։

62a63153942365846b800deaf772e41c


Իր կենսաբանական ծնողների համար Սթիվն անցանկալի երեխա էր։ Երբ նա ծնվեց, նրանից հրաժարվեցին ու տվեցին քալիֆորնիական երիտասարդ ընտանիքին։
Այդ շրջանում Կլարան աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Ջոբսի հայրը որպես մեխանիկ աշխատում էր մի ընկերությունում, որն արտադրում էր լազերային սարքավորումներ։ Հենց հայրը որդուն ծանոթացրեց էլեկտրոնիկային, համակարգչային տեխնիկային եւ նոր սարքավորումներին, որոնք հետագայում անդրադարձան Ջոբսի կարիերայի վրա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: