Բիկինիի հատվածում անցանկալի մազերից ազատման բազմաթիվ տարբերակներ կան:
Քննարկենք նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:
Թվում է՝ մազահեռացումը հասարակ միջոցառում է, սակայն սխալ կատարման պարագայում կարող է առաջացնել ցան կամ ինֆեկցիա:
Հետևե՛ք այս խորհուրդներին մազահեռացումը անվտանգ ու անցավ դարձնելու համար:
Ածելիի օգտագործումը բիկինիի հատվածի մազերից ազատվելու ամենաարագ ու պարզ տարբերակն է:
Հնարավոր է իրականացնել նաև տնային պայմաններում:
Մի՛ մոռացեք կիրառել գել կամ կրեմ, որը կնվազեցնի մաշկի գրգռվածությունը:
Ածելիի շարժումները պետք է լինեն մազերի աճի ուղղությամբ:
Մեղրամոմով էպիլյացիան ճիշտ է կատարել դաշտանային ցիկլի մեջտեղում, քանզի հորմոնալ փոփոխությունները մաշկը ցավի հանդեպ զգայուն են դարձնում:
Այս պրոցեդուրան հասանելի է ինչպես տնային պայմաններում, այնպես էլ սրահում: Առավել հաճախ օգտագործվում է ոսկի երկու տարբերակ՝ տաք և սառը, սակայն սառը ոսկը նպատակահարմար է կիրառել մասնագիտացված սրահում:
Եթե առաջին անգամ եք սրահում կատարում մազահեռացում, փորձեք չլարվել․ որքան ամաչեք և ջղաձգվեք, այնքան ցավոտ կթվա գործընթացը:
Համոզվեք, որ յուրաքանչյուր փայտիկ օգտագործվում է միայն մեկ անգամ, քանզի նրանց կրկնակի օգտագործումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը:
Մազերի լազերային հեռացումը ոչ միայն կօգնի ազատվել անցանկալի մազերից, այլև կհեռացնի մազարմատները: Սակայն լազերային մազահեռացումը բոլորին հարմար չէ:
Առավել նպատակահարմար է լազերային մազահեռացումը կիրառել բաց մաշկի և մուգ մազերի առկայության պայմաններում: