Քիմ Քարդաշյանը դատի է տալիս իր հնարքներով հայտնի ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին, որը Փարիզի Նորաձևության շաբաթի ժամանակ փորձել է համբուրել նրա հետույքը, հայտնում է Politeka-ն:
Այժմ Քարդաշյանը դատի է տալիս և պահանջում է արգելող հրաման, որպեսզի լրագրողը չահամարձակվի իրեն մոտենալ: Նա նաև մտադիր է դիմում ներկայացնել Ֆրանսիայի ոստիկանություն: Քարդաշյանը համարում է, որ Սեդյուկը սպառնալիք է ստեղծում իր և մյուս մարդկանց համար: Նրա կարծիքով՝ նա կանգ չի առնի, քանի դեռ դրա համար չի վճարել:

 

Արժե նշել, որ դա Սեդյուկի երկրորդ հարձակումն է Քիմ Քարդաշյանի վրա: 2014 թվականի սեպտեմբերին նույնպես Փարիզի Նորաձևության շաբաթի ընթացքում նա փորձել է աստղին տապալել գետին, երբ վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից: