Վերջերս Մեծ Բրիտանիայում սկանդալ էր հասունացել. Երիտասարդ զույգը որոշել էր սիրով զբաղվել հենց երեխաների զբաղմունքի կենտրոններից մեկի մուտքի մոտ: Սա էլ դարձել է առիթ, որ Mirror պարբերականը հավաքել է այն դեպքերը, երբ զույգերը որոշել են սիրով զբաղվել տարօրինակ վայրերում: Ինչպես պարզվում է, սուր զգացողությունների սիրահարները պատրաստ են սեքսով զբաղվել նույնիսկ եկեղեցում և ոստիկանական ավտոմեքենայի բեռնախցիկի վրա:

Նյուքասլի քաղաքային պատի վրա

Անցած տարի Նյուքասլից մի սիրահար զույգի բռնացրել էին հենց  քաղաքային պատի վրա սեքսով զբաղվելու ժամանակ:Կարճ ձայնագրությունը, որն արվել էր բջջային հեռախոսի միջոցով, տեղադրվեց համացանցում և շատ կարճ ժամանակահատվածում հիթ դարձավ: Նշենք, որ չի հայտնվում արդյո՞ք տուգանվել է այս զույգը հանրային վայրում սիրով զբաղվելու համար, թե՝ ոչ:

Ճարտարապետական հուշարձաններում

2009 թվականի աշնանը Սիդնեյում  գտնվող  105-ամյա աշտարակի պատշգամբում նկատել են մերկ զույգի: Այս զույգին նկատել էին հուշարձանի դիմաց գտնվող  հյուրանոցի այցելուները, որոնք կարողացել են ամենայն մանրամասնության տեսնել սիրահարների արարքը: Լուսանկարները, որոնք արվել են այս դեպքի ժամանակ, հայտնվեցին շատ համաշխարհային ԶԼՄ-ներում:

Sex in clock Tower

Եկեղեցի

Իտալական Չեզենա քաղաքից այս զույգը որոշել էր ավելի հեռու գնալ հասարակական վայրերում սիրով զբաղվելու գործում: Իտալացիները վերցրել ու սիրով են զբաղվել եկեղեցու մեջ: Սիրահարները բռնվել են, երբ եկեղեցու այցելուները լսել են նրանց ձայները այն խցից, որտեղ մեղքերի թողություն են խնդրում եկեղեցու այցելուները: Տեղ հասած ոստիկանները ոչ միայն խանգարել են այս զույգին, այլ նաև տուգանել են նրանց անպարկեշտ վարքի համար:

Ոստիականական մեքենայի բեռնախցիկի վրա

Ոմանց համար հասարակական վայրերում սեքսով զբաղվելը բավականաչափ վտանգավոր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի մոտակայքում լինեն ոստիկաններ: Ցանկալի է, որ լինեն շատ մոտիկ: Հավանաբար հենց այդպես է մտածել նաև Նիդերլանդներից այն զույգը, որ սեքսով է զբաղվել հենց ոստիկանական ավտոմեքենայի բեռնախցիկի վրա: Ընդ որում, եթե դուք մտածում եք, որ մեքենան դատարկ է եղել, սխալվում եք: Մեքենայի մեջ գտնվող ոստիկաններն ուղղակի շոկի մեջ են հայտնվել կատարվածից: Հավելենք, որ այս դեպքում ոչ մի վատ բան չի եղել, ուղղակի ոստիկանները զգուշացրել են զույգին ընտրել այլ վայր, սիրով զբաղվելու համար:

Sex in Phone box