Այսօր համացանցում տարածվել է դերասան Սոս Ջանիբեկյանի ու մի անծանոթուհու մտերմիկ լուսանկարները: Մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներում նրանք իրար ձեռք բռնած են, հետո միասին շենքի շքամուտք են մտնում:

 

Life.panorama.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց Սոս Ջանիբեկյանի հետ. նա հանդես եկավ հետեւայլ բացատրությամբ.

 

«Լուսանկարներում երեւացող կադրերը «Ցանկալի փեսացուն» նախագծի ընթացքում են արված: Աղջիկը նախագծի մասնակիցներից մեկն է, ով ինձ տանում է իր ծնողների հետ ծանոթացնելու, քանի որ այդպես պետք է լիներ ըստ ձեւաչափի: Այսինքն՝ իրականում այդ աղջիկն ու ես ոչ մի կապ չունենք իրար հետ, իսկ լուսանկարներն էլ արել են նկարահանումների ընթցաքում այդ բակում գտնվող երեխաները»:

 

Նշենք, որ «Ցանկալի փեսացուն» նախագիծը կմեկնարկի «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում: