Նյու Յորքում կայացել է ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի ստեղծած հերթական հավաքածուի ցուցադրությունը: Այս մասին սեպտեմբերի 8-ին հաղորդել է Harper's Bazaar-ը:
Հագուստի ցուցադրության համար Ուեսթն ընտրել է ոչ ստանդարտ արտաքինով մոդելների: Ցուցադրության ժամանակ ավանդական ցուցադրաքայլք չի եղել. Ռուզվելտի կղզում աղջիկներն ու պատանիները շարվել են՝ կազմելով եռանկյունի:
Մոդելները հագել են սպիտակեղեն եւ մաշկի գույնի բոդի: Ցուցադրությանը մասնակցել են երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ինչպես նաեւ գերմոդել Շանել Իմանը եւ Ջասթին Բիբերի ընկերուհին Սոֆիա Ռիչին: Միջոցառման ժամանակ մոդելներից մեկն ուշագնաց է եղել տոթի պատճառով, հաղորդել է dni.ru.-ն: Նրան արագ ուշքի են բերել, եւ տոնը շարունակվել է: