ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին հազվադեպ է լրագրողների հետ խոսում իր անձնական կյանքի մասին, մասնավորապես, Պուտինը չի խոսում նաև իր աղջիկների մասին:
Սակայն, Bloomberg ամսագրին տված հարցազրույցում Պուտինը պատմել է, որ իր աղջիկները զբաղվում են գիտությամբ և այլ գործունեությամբ:
«Նրանք արդեն ընտրել են իրենց ուղին: Իմ աղջիկները գիտության բնագավառում են, և պետք է նշեմ, որ նրանք բավականին պետքական և շնորհակալ մարդիկ են: Աղջիկներս իրենց գործունեությունից հաճույք են ստանում, դա ինձ բավականին ուրախացնում է: Նրանք շատ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին»,- պատմել է ՌԴ նախագահն ու ավելացրել, որ իրավունք չունի իր աղջիկների փոխարեն որևէ ընտրություն կատարել. «Նրանք իրենք պետք է որոշեն իրենց ապագան»,- ասել է Պուտինը: