Յուրաքանչյուրս էլ նկատել ենք, որ կոճակները տղամարդկանց վերնաշապիկների վրա կարված են աջ կողմում, իսկ կանացի վերնաշապիկների վրա' ձախ: Իսկ երբևէ մտածել եք' արդյոք դա որևէ իմաստ ունի՞, թե պարզապես դիզայներական հնարք է:

 

Պատասխանն իսկապես հետաքրքիր է, որը ներկայացնում է AdMe.ru-ն: Պարզվում է, որ կանացի և տղամարդկանց վերնաշապիկների տարբերությունը ի հայտ է եկել դեռևս 13-րդ դարում, երբ ստեղծվել են կոճակները:

 

Այն ժամանակ միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ նման նորաոճ իր կրել: Ի դեպ, նրանք բոլորն աղախիններ ունեին, աղջիկներ, ովքեր ամեն օր օգնում էին հագնել իրենց հանդերձները: Հենց այդ պատճառով էլ կանանց վերնաշապիկների վրա կոճակները կարվում էին ձախից, որպեսզի աղախիններին հարմար լիներ կոճակները կոճկելը:

 

Իսկ տղամարդիկ ինքնուրույն էին հագնվում, այդ իսկ պատճառով նրանց համար կոճակները կարվում էին աջից: