Երգչուհի Սելենա Գոմեսը հանդես է եկել հայտարարությամբ, որ պատրաստվում է որոշ ժամանակով լքել բեմը` առողջական լուրջ խնդիրների պատճառով: Երգչուհին, ով դեռևս մեկ տարի առաջ էր հայտարարել, որ տառապում է գայլախտով, դադար կվերցնի, որպեսզի հաղթահարի դեպրեսիան, տագնապը, որոնք առաջացել են հիվանդության պատճառով:

 

 

Հիշեցնենք, որ 2014թ. երգչուհին արդեն մեկ անգամ դադարեցրել էր իր գործունեությունը շոու բիզնեսում, որպեսզի պայքարեր գայլախտի դեմ: Billboard-ին տված հարցազրույցում Գոմեսը անկեղծացել էր, որ ստիպված է եղել քիմիոթերապիայի կուրսեր անցնել:

 

Հուսանք, որ Սելենան շուտ կհաղթահարի հիվանդությունն ու կվերադառնա մեծ բեմ:

 

 

Селена Гомес

Селена Гомес