Դեռահաս աղջիկը տառապում է ժառանգական հիվանդությամբ. 16-ամյա Զառա Հարսթորնը 60 տարեկանի տեսք ունի:

Լիպոդիստրոֆիա հիվանդությունը նրան ժառանգաբար անցել է մորից: Այդ հիվանդության դեպքում մաշկը կնճռոտվում է:

Լսելով Զառայի հիվանդության մասին՝ ԱՄՆ-ում պլաստիկ վիրաբույժներից մեկը նրան անվճար վիրահատության առաջարկ է արել: Արդյունքը գերազանցել է սպասելիքները: Աղջիկն այժմ իրեն ավելի վստահ է զգում: Այժմ նա արդեն մտածում է քոլեջ գնալու մասին:

Բժիշկ Աբհիմանու Գարգն ասել է, որ Զառայի մոտ Ալիբերայի դերմատոլիզ՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որով Մեծ Բրիտանիայում 30 մարդ է տառապում: Այն կարող է կրճատել կյանքը, թուլացնել անոթները և առաջացնել սրտի ու թոքերի հետ կապված խնդիրներ:

Զառան այժմ երջանիկ է և երազում է բացել սեփական գեղեցկության սրահը: Բացի այդ, նա արդեն 3 ամիս է, ինչ փեսացու ունի: