Life.panorama.am-ը շարունակում է ներկայացնել, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ հայ հայտնիները: Այս անգամ խոսել ենք երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս ամռանը կվայելի հայաստանյան գեղատեսիլ բնությունը.

 

«Ես ու ամուսինս շատ ենք աշխատել ողջ տարվա ընթացքում ու հանգիստն այս շրջանում իսկապես սպասված է, բայց քանի որ մեր որդին՝ Արթուրը, դեռևս շատ փոքրիկ է՝գրեթե 8 ամսական, ուստի երկրից բացակայել հազիվ թե կարողանանք: Այնպես որ այս տարի իմ հրաշք ընտանիքի հետ միասին կվայելենք հայաստանյան բնությունը: Նախատեսում ենք արձակուրդները կազմակերպել Աղվերանում և Ծաղկաձորում, այնուհետև գուցե նաև այլ տեսարժան վայրեր այցելենք»,- պատմեց Սոնան ու հավելեց.

 

«Մեր բնությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ օգտակար փոքրիկների համար: Մաքուր օդ, զով քամի՝ հաճելի արևի հետ համակցված՝ այս ամենը բալիկների համար շատ կարևոր է: Մեր երկրում այնպիսի վայրեր կան, որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի, ես հպարտանում եմ մեր հայրենիքի բարիքներով: Ինքս աշխարհի բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց Հայաստանի նման գեղեցիկ երկիր չկա ու դա ասում ամենայն անկեղծությամբ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: