Անտառային հրդեհներն են մոլեգնում Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Հնարավոր ոչնչացման գոտում են 3 հազար տներ, այդ թվում՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կալվածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Daily Mirror-ը:

 

Հրատարակության տվյալներով՝ հունիսի 5-ի կեսօրին հրդեհից արդեն տուժել ցին երեք մասնավոր առանձնատներ եւ մի քանի մունիցիպալ շենքեր: Իշխանությունները հարկադրված են եղել տարհանել երեք բնակելի թաղամաս: Պարտադիր տարհանման  հրաման Է ստացել շուրջ 600 մարդ, սպառնալիքի տակ հայտնված մնացած քաղաքացիներին խնդրել են կամավոր հեռանալ պոտենցիալ վտանգավոր թաղամասերից:

 

Ենթադրվում Է, որ Լոս Անջելեսի արվարձաններում հրդեհն սկսվել Է Էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով. գծի հենասյուներից մեկին ավտոմեքենա Էր բախվել, ինչից հետո այն տապալվել Էր: Կայծից բռնկվել Էր ներքեւում գտնվող չոր խոտը: