Լյուիս Քերոլի «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գրքի հազվագյուտ առաջին հրատարակությունը կարող Է դառնալ աշխարհի ամենաթանկ մանկական գիրքը. փորձագետները դրա արժեքը գնահատել են 2 մլն ֆունտ ստեռլինգ (գրեթե երեք մլն դոլար), հաղորդում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով The Oxford Times-ին: Գիրքը ներկայացվելու Է Chris tie's-ի աճուրդում, որն կանցկացվի հունիսի 16-ին Նյու Յորքում:
Այն գրքի առաջին տպաքանակի 22 պահպանված օրինակներից մեկն Է: Քերոլն (իսկական անունը Չառլզ Լյութվիջ Դոջսոն) այն նվիրել Էր Ջորջ Ուիլյամ Քիթչինին՝ Քրայսթ-Չերչ քոլեջից իր ընկերոջը: Գիրքը 150 տարեկան Է, բայց այն հիանալի վիճակում Է:
«Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գրքի առաջին տպաքանակը հրատարակվել Է 1865 թվականին Օքսֆորդի համալսարանի տպարանում: Նկարազարդող Ջոն Թենիելը դժգոհ Է եղել տպագրության որակից, եւ գրքի թողարկումը դադարեցվել Է: Գրքի նմուշային թողարկման 50 օրինակների մի մասը գրողը նվիրել Է իր ծանոթներին, մյուս մասը, ինչպես ենթադրվում Է, տրվել Է մանկատներին: Ներկայում 16 գրքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գրադարաններում ու ինստիտուտներում, իսկ վեցը՝ մասնավոր անձանց ձեռքում Է:
The Economist-ի գնահատմամբ՝ աշխարհում ամենաթանկ գիրքը համարվում Է «Ամերիկայի թռչունները» շարքի հրատարակություններից մեկը, որը 19-րդ դարի կեսերին թողարկվել Է ամերիկացի նկարիչ եւ նատուրալիստ Ջոն Օդյուբոնի կողմից: 2010 թվականին այն Christie's-ում վաճառվել Է 11,5 մլն դոլարով (միջնորդավճարի պահումից հետո՝ 10,3 միլիոն դոլար): Թանկարժեք հրատարակությունների տասնյակում են նաեւ 15-րդ դարի կեսերին Գութենբերգի կողմից տպագրված Աստվածաշունչը (4,9 մլն դոլար) եւ Չոսերի «Քենթերբերյան պատմվածքների» 1478 թվականին օրինակը (7 միլիոն դոլար):