Դերասանուհի, բանաստեղծուհի Գայանե Ավետիսյանի հետ Life.panorama.am-ը զրուցել է առաջիկա ծրագրերի, վերջերս իրականացրած համարձակ ֆոտոշարքի եւ անձնական կյանքի մասին:
Այս պահին դերասանուհին զբաղված է «Դոմինո» սիթքոմի նկարահանումներով.
«Հիմա ուժերիս մեծ մասը կենտրոնացված է «Դոմինո»-ի վրա: Մեզ մոտ շատ դրական մթնոլորտ է տիրում, շատ անկեղծ ու պարզ հարաբերություններ են ստեղծվել անձնակազմի միջեւ, ինչն էլ ավելի հաճելի է դարձնում համագործակցությունը: Կես բառից հասկանում ենք ռեժիսորին ու գործընկերներին: Մեզ մոտ մի շատ կարեւոր պայման է գործում՝ բոլորս իրար մասին ենք մտածում ու ուզում ենք լավ աշխատանք ստանալ, այսինքն՝ ամեն մեկս միայն մեր խաղով հետաքրքրված չենք»,- նշեց Գայանեն ու խոսեց նոր հերոսուհու՝ Սոնա Շահգելդյանի մասին.
Շարունակությունը` այստեղ: