Այս կիրակի՝ մայիսի 22-ին, ժամը 19:00-ին «Թի Էմ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ «ARARAT» կոնյակների հետ համատեղ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ' նվիրված Շառլ Ազնավուրի 92-ամյակին: Ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, Արտ Սինեմա անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը, համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները:
Կազմակերպիչն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունի ամեն տարի նշել մեծն շանսոնիեի ծննդյան օրը' իր իսկ անվան հրապարակում:
Սիրով հրավիրում ենք բոլորին, մուտքն ազատ է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: